Բաց թողնել հիմնական նավիգացիան

Սուրբ Ծնունդը տարվա ամենասիրված տոնն է



Սուրբ Ծնունդը տարվա ամենա սիրված տոնն է։ Մեր տանը ինչպես և այստեղ Քույր Բոստրոմը, ամեն տարի դարձնում է պայծառ և ուրախ։ Շատ հուզիչ է, երբ մենք ճանապարհում ենք ևս մի տարի և, դիմավորում մեկ ուրիշ տարի։ Անցած տարի դեկտեմբերի 31-ի, կեսգիշերին ես կագնած էի դրսում ու վայելում էի հրաշալի հրավառությունը և ցանկանում էի իմանալ թե 2017թվականը ինչ կբերի։ Հիմա, երբ պատրաստվում ենք ավարտել այս հաջողակ տարին, ես կցանկանայի ասել թե ինչքան շատ ենք սիրում ձեզ և երախտապարտ ենք, որ ճանաչում ենք ձեզ ու այն մարդկանց ովքեր այս տարի մեր ընկերն են դարձել։ Ընտանիքի և ընկերների սերն է  այս տոնը հատուկ դարձնում։ Եվ իհարկե միևնույն ժամանակ այս Նոր Տարում անդրադառնում ենք Փրկիչի կյանքին, ում ծնունդը  շուտով տոնելու ենք։ Այդ օրը մենք մտածում ենք դեպի Բեթլեհեմ Մարիամի ու Հովսեփի ճանապարհորդության  և այն համեստ միջավայրի մասին որտեղ Նա ծնվեց։ Մեզ հիշեցվում է հովիվների մասին, ովքեր տեսան այն աստղը, որը նրանց ուղեկցեց դեպի մսուրը, որպեսզի երկրպագեն փոքրիկ երեխային։ Սա այն իրադարձության սկիզբն է, որը կանխատեսվել էր մարգարեների կողմից հազարավոր տարիներ շարունակ։ Դա սիրո, զոհաբերության, նվիրվածության և հրաշքների կյանքի սկիզբն էր։ Դա նաև  մեր ճանապարհը գտնելու սկիզբն էր, որը տանում է մեզ դեպի Երկնային Հայրը։ Հուսով եմ այս տարի, ինչպես ամեն տարի այս ժամանակաշրջանում, մենք ցույց կտանք  մեր երախտագիտությունը մեր մեծ եղբորը՝ գործերով, աղոթքներով և սիրով։ Ես աղոթում եմ, որ այն ամենը ինչ ասեք և անեք, կօրհնի ձեզ շրջապատողներին և կօգնի ձեզ լինել մի փոքր ավելի երջանիկ  Աստծուն մոտենալու ճանապարհին։         

Ձեզ ուրախ Սուրբ Ծնունդ և Նոր Տարի։

Նախագահ և Քույր Բոստրոմներ