Ծանոթացեք Մորմոնների հետ

Ի՞նչ է  հայտնի մորմոնների մասին սովորական մարդկանց։ Գրեթե ոչի՛նչ։ Ոմանք հիշում են Կոնան-Դոյլի մռայլ պատմվածքները, իսկ ոմանք   դիտել են քննադատական հեռուստահաղորդումներ։ Կատակերգական շատ հիշեցումներ մորմոնների մասին հանդիպում են ամերիկյան գեղարվեստական ֆիլմերում, անգամ՝ մուլտֆիլմերում։ Հայտնի է, որ մորմոնները չեն օգտագործում ալկոհոլ, չեն ծխում և չեն վիճում։ Սակայն ի՞նչն է կանգնած նրանց հավատքի այդ արտաքին դրսևորումների հետևում։ Եկել է ժամանակը նայել մորմոններին «լայն բացված աչքերով» և հասկանալ, թե արդյոք նրանք վտանգավոր են։ Ի՞նչ են քարոզում։ Ի՞նչ կարելի է նրանցից սպասել։  մասին ամենից լավ վկայում են հավատացյալների արարքները։

«Ծանոթացեք Մորմոնների հետ» տեսաֆիլմը, որը «ներսից» է ներկայացնում այդ եկեղեցին, պատմում է ոչ միայն հետաքրքիր մարդկանց մասին, այլև՝  ,աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր ժամանակակիցների մասին։ Նրանք ունեն տարբեր հետաքրքրություններ, կյանքի պայմաններ, տարբեր փորձություններ և դժվարություններ, սակայն, ամեն մեկը փորձում է օրեցօր ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով՝ ունենալով հավատք ամեն քայլի մեջ՝ անվանելով իրեն վերջին օրերի Սուրբ։ 

Ֆուտբոլային թիմի մարզիչի, քիքբոքսեր աղջկա, պարող եպիսկոպոսի և մյուս հերոսների պատմությունները փոխում են մորմոնների մասին պատկերացումները՝ կոտրելով կարծրատիպերը։

Այդ ֆիլմը սենսացիա դարձավ շատ երկրներում և ահռելի հաջողությամբ ցուցադրվեց ԱՄՆ-ում՝ առաջ անցնելով իր դրամարկղային հավաքագրումներով շատ բլոկբաստերներից։ Մարդիկ կինոթատրոններից դուրս էին գալիս  ոգեշնչված։ «Ես ավելի լավը դառնալու ցանկություն ունեմ այժմ», «հիանալի է, որ կարելի է ծանոթանալ կրոնական այլ համոզմունքներ կրող մարդկանց հետ», - կիսվում էին նրանք։

Դեվիդ Արչուլետայի կատարմամբ «Glorious» երգը դարձավ հիթ և ինչ-որ առումով՝ բարու և ինքնավստահության հիմք։ Այժմ, երբ ֆիլմը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, դրան կարող են ծանոթանալ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդները։

Մի քանի օր անց YouTube-ում տեղի կունենա հռչակավոր «Glorious» երգի պրեմիերան։ Իսկ նոյեմբերի սկզբին, կրկին YouTube-ում, սահմանափակ ժամանակով կցուցադրվի ֆիլմի լիամետրաժ տարբերակը՝ արհեստավարժ թարգմանությամբ։ Բաց մի թողեք անգնահատելի հոգևոր փորձ ստանալու՝ և Եկեղեցու, և ավետարանի մասին ձեր մերձավորների և ընկերների հետ կիսվելու այդ հնարավորությունը։ «Meet the Mormons» («Ծանոթացեք մորմոնների հետ »)՝ շատ շուտով, ձեր համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների էկրաններին։ Հետևեք մեր հայտարարություններին Facebook-յան  մեր էջերում։

Նոյեմբերի 6ից մինչև նոյեմբերի 22 ֆիլմը հասանելի կլինի  YouTube-ում: Որից հետո այն հասանելի կլինի DVD սկավառակներով որը կարող եք պատվիրել store.lds.org-ից