Բաց թողնել հիմնական նավիգացիան

Հիսուսը բժշկում էր հիվանդներին, դուք նույնպես կարող եք

Հիսուսը բժշկում էր հիվանդներին, դուք նույնպես կարող եք

Հիսուս Քրիստոսը եզակի կարեկցանք էր տածում ուրիշների տառապանքների հանդեպ: Մինչ շատերը Նրա ժամանակներում չէին նկատում հիվանդներին, Հիսուսը փնտրում ու գտնում էր նրանց: Այսօր մենք ևս, Հիսուսի նման, կարող ենք սփոփանք ու սեր ապահովել նրանց համար, ովքեր մաքառում են ֆիզիկական տկարությունների մեջ:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Որոշեք ամեն օր աղոթել ձեր սիրելիների համար, ովքեր հիվանդ են և տառապում են:


Արյուն հանձնեք ձեր տեղական արյան բանկում:

Գրանցվեք` օրգանների դոնոր լինելու համար: 

«2 Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան և ասում. Տե՜ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել:

3 Հիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ և ասեց. Կամենում եմ`սրբուիր. և նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ»:

Մատթեոս 8.2–3

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Մասնակցեք սիրտ-թոքային վերակենդանացման կամ փրկարարական դասընթացների:
  • Կամավոր ծառայեք տեղական հիվանդանոցում կամ ծերանոցում:
  • Այցելեք որևէ մեկին, ով տառապում է որևէ հիվանդությունից:
  • Աղոթեք և Աստծուց հնարավորություն խնդրեք օգնելու նրանց, ովքեր հիվանդ են:
  • Ժամանակ հատկացրեք ավելի շատ բան իմանալուն մտավոր հիվանդությունների մասին:
  • Սովորեք, թե դուք կամ որևէ հիվանդ մարդ, ինչպիսի՞ օգուտ կարող է ստանալ քահանայական օրհնությունից:
  • Որևէ հիվանդանոցի մի խաղալիք նվիրեք հիվանդ երեխաների համար:
  • Տեղեկացեք տարբեր  եղանակների մասին, թե ինչպես կարող եք նվիրաբերել ձեր մազերը քաղցկեղով հիվանդ մարդկանց:

Այցելեք JustServe.org կայքը` գտնելու ավելի շատ եղանակներ և լինելու #ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻՆ ձեր համայնքում (միայն ԱՄՆ և Կանադա):