Հիսուսը խաղաղասեր էր, դուք նույնպես կարող եք այդպիսին լինել

Լեռան քարոզն ասելիս Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որ խաղաղության պահապանները կոչվում են Աստծո որդիներ: Մենք կարող ենք վաստակել այդ օրհնված կոչումը, երբ ներման, հաշտության և խնդիրներին լուծում տալու ոգով հասնենք ուրիշներին:

 

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

             

  Այսօր ինչ-որ մեկիբացակայությամբ նրա մասին լավ բաներ խոսեք:    

 

  Դուք ներողություն պիտի՞ խնդրեք ինչ-որ մեկից: Որոշեք գործել:Նվիրատվություն կատարեք, օգնելով պատերազմական տարածքների փախստականներին:

        

«Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կ’կոչուին»:

Մատթեոս 5.9

 

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Հիսուս Քրիստոսը մեզ խաղաղություն է առաջարկում: Կարդացեք Հովհաննես 14.27 հատվածը և քննարկեք ընտանիքի ու ընկերների հետ, թե ինչպես ավելի լավ վայելել խաղաղությունը, որը Փրկիչն է առաջարկում:
  • Ժամանակ հատկացրեք լսելու ինչ-որ մեկին, ով տարբեր տեսակետ ունի: Մի՛ վիճեք, պարզապես լսեք:
  • Ավելի շատ խաղաղություն բերեք ձեր կյանք որևէ հանգստացնող երաժշտությամբ:
  • Օգնեք հարթել թյուրիմացությունը ընտանիքի անդամների կամ ընկերների միջև:
  • Մեկ օրով (կամ ընդմիշտ) հրաժարվեք համացանցային կռվարար ճարտասանությունից:
  • Հաճոյախոսեք կամ ժպտացեք ինչ-որ մեկին, ում համար այսօր ծանր օր է:
  • Նստեք սիրելիների հետ` ծրագրավորելու ընտանեկան խաղաղ արձակուրդը: