Հիսուսը կարեկցանք էր ցուցաբերում, դուք նույնպես կարող եք

Աստվածաշնչի ամենահակիրճ հատվածը մեզ պարզապես ասում է. «Յիսուսը արտասուեց»։  Այնուամենայնիվ հատորները  մեծ ծավալով պատմում են այն կարեկցանքի մասին, որ Հիսուս Քրիստոսը զգում էր ուրիշների նկատմամբ: Նրա նման մենք նույնպես կարող ենք ուրիշների տառապանքին պատասխանել հոգատարությամբ, գթությամբ և բժշկումով:

ԵՐԵՔ  ՊԱՐԶ  ԵՂԱՆԱԿ  ԱՅՍ  ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ           

                  
Փորձեք սոցիալական կայքերում թողնել միայն խրախուսական մեկնաբանություններ:Աղոթեք, որ այսօր ձեզ հնարավորություն տրվի ինչ-որ մեկի հանդեպ կարեկցանք ցուցաբերել:Դարձեք տեղական «Ձմեռ պապի» որևէ ընտանիքի համար, որը տոնական տրամադրության կարիք ունի:

«Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ  բժշկեց նորանց հիւանդներին»։    Մատթեոս 14.14

 

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Գտեք մի կարիքավոր ընտանիքի կամ մարդու հաշիվ GoFundMe.com-ում և ներդրում կատարեք այդ հաշվին:
  • Մի վախեցեք նայել մի անտուն մարդու աչքերի մեջ և ժպտալ:
  • Կամավոր դայակ դարձեք որևէ միայնակ ծնողի երեխաների համար, որպեսզի նա կարողանա ավարտել Սուրբ Ծննդյան գնումները:
  • Մի պարզ զոհաբերություն կատարեք մեկ ուրիշի համար․ դա կլինի գնացքում ձեր տեղը զիջելը կամ մեկ ուրիշին թույլ տալը, որ կանգնի կայանելու համար կատարյալ վայրում: