Հիսուսը հոգ էր տանում Իր մոր մասին, դուք նույնպես կարող եք

Մարիամը գնաց Բեթլեհեմ, որպեսզի լույս աշխարհ բերեր Հիսուս Քրիստոսին: Եվ երբ Քրիստոսը հեռանում էր աշխարհից, մայրը դարձյալ այնտեղ էր: Նույնիսկ ամենախորը տառապանքների մեջ, Հիսուսն Իր մորը վերաբերվում էր սիրով ու հոգատարությամբ: Նա պատվիրեց Հովհաննես Առաքյալին հոգ տանել մոր մասին այնպես, կարծես իր մայրը լիներ: Այսօր Քրիստոսի բառերը կիրառելի են նաև մեզ համար` «Ահա քո մայրը»:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

             
Կազմեք այն ամենի ցուցակը, որոնք ձեր մայրն արել է ձեզ համար: Ցուցակն ուղարկեք նրան:Նույնացրեք որևէ կերպար ձեր մոր հետ և նրան ծաղիկներ նվիրեք:  Հենց հիմա զանգահարեք ձեր մայրիկին:


 

«25 Եւ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մօր քոյրը՝ Մարիամը  Կղէովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին։

26 Յիսուսն էլ տեսնելով իր մօրը  եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մօտիկ կանգնած էր, իր մօրն ասեց.  Ով կին, ահա քո որդին։ 

27 Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը. Եւ այն ժամանակից այն աշակերտն  իրան մօտ առաւ նորան»:

Հովհաննես 19.25–27

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Օգնեք ձեր մայրիկին հասկանալ տեխնոլոգիայի մի նոր տեսակ:
  • Վերականգնեք ձեր մանկության որևէ նկար և տվեք այն ձեր մայրիկին:
  • Նպատակ դրեք ամեն օր աղոթել և շնորհակալություն հայտնել Աստծուն ձեր մայրիկի համար:
  • Ձայնագրեք ձեր մայրիկին, երբ նա պատմում է իր կյանքի պատմությունը:
  • Ավելին իմացեք այն մասին, թե Երկնային Հայրն ինչպիսի վերաբերմունք ունի մայրերի հանդեպ:
  • Ձեր քույրերի ու եղբայրների հետ կազմեք ձեր մայրիկի սիրելի ասացվածքների ցուցակը:
  • Կարդացեք այս պատմությունը Իր մորն ուղղված Փրկիչի վերջին բառերի մասին:
  • Զանգահարեք ձեր մայրիկին: