Բաց թողնել հիմնական նավիգացիան

Հիսուսը ներում էր ուրիշներին, դուք նույնպես կարող եք

Հիսուսը ներում էր ուրիշներին, դուք նույնպես կարող եք

Հիսուս Քրիստոսը կարեկցանք էր ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր սիրում էին Իրեն և նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր չէին սիրում Իրեն: Խաչի վրա Հիսուսը խնդրեց Իր Հորը ներել նրանց, ովքեր խաչեցին Իրեն: Մենք նույնպես կարող ենք լույս բերել աշխարհին, երբ հետևենք ուրիշներին ներելու Նրա օրինակին:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
                  
     Կիսվեք այս ոգեշնչող տեսանյութով այն մասին, թե ինչպես ներել առերևույթ աններելի թվացող երևույթը:   Կազմեք ձեր վիրավորանքների ցուցակը: Ապա նպատակ դրեք մոռանալ դրանք: Կա՞ ընտանիքի որևէ անդամ, ում հետ չեք խոսել վերջերս: Զանգահարեք նրան:

«21  Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան.  մինչեւ եօ՞թն անգամ։

22 Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ,  այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»:

Մատթեոս 18.21–22

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Ունե՞ք որևէ  հարևան կամ աշխատակից, ում հետ շատ դժվար է շփվել: Այս շաբաթ, հատկապես, սիրալիր եղեք նրա հանդեպ:
  • Մի ամբողջ օր կամ շաբաթ եղեք բարի` իրավացի լինելու փոխարեն:
  • Աղոթեք մեկի համար, ով վիրավորել է ձեզ:
  • Կարդացեք այս հրաշալի պատմությունը ներման մասին:
  • Նորից ընկերացեք մեկին, ում հետ վիճել էիք:
  • Փորձեք իրերն ու երևույթները տեսնել այն մարդու տեսանկյունից, ով վշտացրել է ձեզ:
  • Հիշեք մի ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը ներել է ձեզ, և հիշեք, թե ինչ էիք դուք զգում:
  • Խնդրեք Աստծուց օգնել ձեզ` լինելու ավելի ներող: