Հիսուսը պատվում էր իր ծնողներին, դուք նույնպես կարող եք

Հիսուսը թագավորների Թագավորն է, բայց որպես զավակ Նա սիրում և հարգում էր Իր երկրային ծնողներին՝ Մարիամին և Հովսեփին: Մինչ մենք ուղիներ ենք գտնում մեր ծնողներին պատվելու համար, մենք կարող ենք սովորել մեր ծնողներից, ճիշտ ինչպես Հիսուսն արեց:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ  ԱՅՍ  ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 
 

Զանգահարեք (ոչ թե հաղորդագրություն ուղարկեք) ձեր ծնողներին:


Ձեր ծնողներին կամ բարեկամներին ձեռագիր երկտող ուղարկեք:

Տեղեկացեք ձեր նախնիներից մեկի մասին և կիսվեք նրա պատմությունով: Օգնության համար այցելեք FamilySearch.org:

«46 Եւ երեք օրից յետոյ եղաւ, որ նորան տաճարի մեջ գտան, վարդապետների մեջ նստած՝ նորանց ականջ էր դնում, և նորանցից հարցնում էր:

47 Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան և պատասխանների վերայ:

48 Եւ երբոր նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ինչո՞ւ համար մեզ այսպես արիր. Ահա հայրդ և ես ցաւելով որոնում էինք քեզ:

49 Եւ նա նորանց ասեց. Ինչո՞ւ համար էիք որոնում. դուք չգիտէի՞ք թե պետք է, որ ես իմ Հօր տանը լինեմ:

50 Եւ նորանք չհասկացան այն խօսքը որ նորանց հետ խօսեց:

51 Եւ նա նորանց հետ իջաւ և գնաց Նազարէթ. և նորանց հնազանդ էր. և նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը»:

Ղուկաս 2.46–51

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Խորհուրդ հարցրեք ձեր ծնողներից ձեր երեխաներին դաստիարակելու վերաբերյալ:
  • Ձեր ծնողներին խնդրեք պատմել պատմություններ իրենց կյանքից և ձայնագրեք դրանք:
  • Շաբաթը մեկ անգամ տեսազրույցներ կազմակերպեք ձեր ծնողների հետ:
  • Թվայնացրեք մի խումբ հին նկարներ ձեր ծնողների համար:
  •  Ձեր սոցիալական կայքերում տեղադրեք մի դրական առանձնահատկություն, որը դուք ժառանգել եք ձեր ծնողներից:
  • Ձեր ընտանիքի հետ այցելեք ձեր ծնողներին և օգնեք նրանց տնային գործերում:
  • Ասեք ձեր ծնողներին, որ նրանք ճիշտ էին: Լինելով որոշակի: