Բաց թողնել հիմնական նավիգացիան

Հիսուսը վերցրեց ուրիշների բեռը, դուք էլ կարող եք նույնը անել

Հիսուսը վերցրեց ուրիշների բեռը, դուք էլ կարող եք նույնը անել

Ոչ մեկի ուսերը երբեք այնպիսի ծանր բեռներ չեն կրել, ինչպես Հիսուսի ուսերը: Իջնելով այդ ամենից ցած, Հիսուսն իր վրա պարտականություն վերցրեց, որ տանի մեր բեռները: Երբ մենք մեր ուժն ենք տալիս նրանց, ովքեր ծանրաբեռնված են կյանքի դժվարություններով, նույնիսկ ամենածանր բեռը կարող է թեթևանալ:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դիտեք և տարածեք այս ոգեշնչող տեսանյութը ուրիշներին ծառայելու զորության մասին:

Աղոթեք և Երկնային Հորը        խնդրեք ձեզ ավելի հաճախ տեղյակ պահել ձեր շրջապատում գտնվող այն մարդկանց մասին, ովքեր օգնության կարիք ունեն իրենց բեռները կրելու համար:

Կամավոր օգնեք ձեր ընկերոջը տեղափոխվելիս:

«Ձեզ վերայ առեք իմ լուծը և ինձանից սովորեցէք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ . և ձեր անձերի համար հանգստութիւն կգտնեք:  Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը`թեթև»:  Մատթեոս 11.29–30

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Ավելի շատ սովորեք կախվածությունից վերականգնման գործընթացի մասին:
  • Կարդացեք Մատթեոսի 11.28-30 հատվածները, ապա ուրիշների հետ քննարկեք, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ կյանքի դժվարին փորձությունների ժամանակ:
  • Դրսում ձյո՞ւն է գալիս: Վերցրեք բահը և մաքրեք ձեր տարեց հարևանի տուն տանող ճանապարհը:
  • Սոցիալական կայքերում կիսվեք այն փորձառությամբ, երբ աղոթքն օգնել է ձեզ կրել բեռները:
  • Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ով խնամում է մի տարեց մարդու կամ հաշմանդամի: Ժամանակ գտեք այցելելու նրան: Հարցրեք, արդյոք կա՞ որևէ հանձնարարություն, որ կարող էիք կատարել նրա փոխարեն:
  • Ուսանողներ. առաջարկեք ինչ-որ մեկին նրա փոխարեն տանել պայուսակը: Փորձեք հիշել մեկին, ով իսկապես կարող է օգտվել մի փոքր բարությունից: