Հիսուսը ցուցադրեց խոնարհություն, դուք նույնպես կարող եք

Արդյոք Նա լվանում էր Իր Առաքյալների ոտքերը, թե կռացած էր աներևակայելի բեռի ծանրության տակ, Հիսուս Քրիստոսը մեզ ցույց էր տալիս, որ իսկական ուժը գալիս է ճշմարիտ խոնարհությունից:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

                      
Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք սխալ կարծիք ունեիք մի մարդու մասին: Ձեր փորձառությամբ կիսվեք ձեր սիրելիների հետ:Ձեր սիրելիների հետ կիսվեք մի փորձառությամբ այն ժամանակի մասին, երբ դուք պիտի ապավինեիք Աստծո օգնությանը:Կարևոր չէ, քանի տարեկան եք, հարցրեք ձեր ծնողին, թե ինչպես վարվել տվյալ պահին ձեր կյանքում ունեցած դժվարության հետ:

 

«41 Եւ ինքը նորանցից հեռացավ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղոթք էր անում,

42 Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը`բայց քո կամքը լինի»:

Ղուկաս 22.41–42

 

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Սովորեք ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Տեղադրեք որևէ ամաչեցնող մանկական նկար և սկսեք ծիծաղել:
  • Այսօր գովաբանեք ինչ-որ մեկին:
  • Բացահայտեք` ինչպես կարող ենք խոնարհություն սովորել երեխաներից:
  • Որևէ մեկից ազնիվ խորհուրդ հարցրեք ձեր անձնական խնդրի վերաբերյալ, որին բախվում եք ներկայումս:
  • Պատրաստակամ եղեք նոր բան սովորելու: