Հիսուսն ուսուցանեց ուրիշներին, դուք նույնպես կարող եք

Պատմության ամենամեծ դասերը չէին ուսուցանվում դասասենյակում, այլ բլրի վրա, նավի վրա և Պաղեստինի փոշոտ փողոցներում: Հիսուսի նման, մենք նույնպես կարող ենք ուսուցման կարևոր պահեր գտնել ամենուր. ամենը, ինչ մենք պիտի անենք, այդ պահերը գտնելն է:

 

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

              

  Սոցիալական կայքերում կիսվեք Հիսուսի որևէ ուսմունքով կամ պատմությամբ, որը նախընտրում եք:

 
 Փոխանցեք մի բան, որը դուք սովորել եք ձեր ծնողներից կամ տատիկներից ու պապիկներից: Դիտեք այս տեսանյութը, որպեսզի հասկանաք, թե Հիսուսն ինչո՞ւ էր Ավագ Ուսուցիչ համարվում:

«1 Եւ ժողովուրդները տեսնելով վեր ելաւ սարը. և երբոր ինքը նստեց, նորա աշակերտներն եկան նորա մոտ:

2 Եւ նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր և ասում.

3 Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը»:

Մատթեոս 5.1–3

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Պարզեք, թե ինչպես կարող եք ուսուցանել անգլերենը որպես երկրորդ լեզու:

  • Ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ ուսուցանեք մի բան, որը վերջերս եք սովորել սուրբ գրություններից:

  • Ընկերներին հրավիրեք ձեր տուն`մասնակցելու ընտանեկան երեկոյի:

  • Գրանցվեք, որպեսզի դպրոցի մասնագիտական կողմնորոշման օրը կիսվեք ձեր մասնագիտական խորհրդով:

  • Կամավոր մարզեք պատանիների սպորտային թիմը:

  • Դիտեք առցանց որևէ գործնական պարապմունք, որպեսզի նոր հմտություն սովորեք ուրիշներին օգտակար լինելու համար: