Հիսուսն օգնում էր մարդկանց քայլել, դուք նույնպես կարող եք

Հիսուսը չի հրավիրում մեզ պարզապես հետևել Իրեն, Նա մեզ զորություն է տալիս անել այդ: Իր ժամանակ Նա բժշկում էր նրանց, ովքեր չէին կարողանում քայլել և օգնում էր նրանց բարձրանալ ֆիզիկապես և հոգեպես:  Այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որն ավելի քան երբևէ, առաջարկում է ավելի շատ ուղիներ օգնելու նրանց, ովքեր ապրում են շարժվելու սահմանափակ հնարավորությամբ, մեզ ևս տալով աննախադեպ հնարավորություն հետևելու Փրկչին:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

            

             
Դիտեք այս ոգեշնչող տեսանյութը հաշմանդամ մարզիկ Ջարեմ Ֆրայի մասին:
  Դիտեք այս համառոտ տեսանյութը, որպեսզի ավելին իմանաք ՎՕՍ Բարեգործություններ կազմակերպության անվասայլակների ծրագրի մասին:Նվիրաբերեք ձեր հին հենակները, անվասայլակը կամ քայլակը որևէ խմբի, որը նորոգում և թարմացնում է դրանք:

 «5 Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսունևութ տարի էր հիվանդութեան մէջ:

6 Երբոր Յիսուսը նորան պառկած տեսավ, և գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ:

7 Հիվանդը պատասխանեց նորան. Տէր, մարդ չունիմ, որ երբոր ջուրը շարժվում է`ինձ աւազանի մէջ գցէ. և մինչ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը:

8 Յիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ և ման եկ:

9 Եւ մարդն իսկոյն ողջղացաւ և վեր առավ իր մահիճը և ման էր գալիս. և օրը շաբաթ էր»:

Հովհաննես 5.5–9

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Ներդրում կատարեք որևէ խմբի համար, որը նվիրաբերում է անվասայլակներ, քայլակներ կամ պրոթեզներ:
  • Ծրագրեք որևէ միջոցառում, որը հարմարեցված է որևէ հաշմանդամ ընկերոջ կարողություններին:
  • Հետազոտեք հեշտ եղանակներ հետագա անշարժությունը կանխելու համար:
  • Որևէ տարեց մարդու առաջարկեք կատարել նրա գործերը:
  • Բահով մաքրեք ձյունն ու սառույցը ձեր փողոցի մայթերից:
  • Բարեգործական կազմակերպությանը նվիրաբերեք կոշիկներ կարիքավոր մարդկանց համար: