Հիսուսն օգնում էր ուրիշներին տեսնել, դուք նույնպես կարող եք

Ինչպես  աշխարհի լույսը, Հիսուս Քրիստոսը ծնվել է, որպեսզի ոչ-ոք չապրի խավարում: Նա հրաշքով բուժեց կույրերին, բայց դա միակ ուղին չէ, որով Հիսուսը կարող է բացել մեր աչքերը: Ներկայումս կան շատ եղանակներ, որոնցով կարող ենք օգնել ուրիշներին և մեզ`տեսնելու այն բաները, որոնք ամենակարևորն են:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱ

Մարդկանց մեջ նշեք այն արժանիքները, որոնք իրենք չեն տեսնում իրենց մեջ:

Կարդացեք և տարածեք պատմությունը,  որտեղ Հիսուսը բուժում է կույրի տեսողությունը:

 

Գտեք որևէ արկղ, որի մեջ կարող եք ակնոցներ հավաքել և ինքներդ էլ մի հին ակնոց դրեք այնտեղ:

 

«6 Այս ասելով թքեց գետինը, և թուքիցը ցեխ շինեց, և ցեխը քսեց կոյրի աչքերի վերայ,

7 Եվ նորան ասեց, Գնա լուացուիր Սիլովամի աւազանումը, (որ թարգմանվում է Ուղարկուած.) և նա գնաց լուացուեցաւ, եկաւ և տեսնում էր»:

Հովհաննես 9.6–7

 

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

  • Սոցիալական կայքերում սկսեք տեսողությանը նվիրված բարեգործական ակցիա: Կարող եք նույնիսկ օգտագործել ակնոցների պատկերը:
  •  Սեղմելով այստեղ, սովորեք,  ինչպես դաստիարակել ուղեկցող շուն:
  • Մասնակցեք հաշմանդամությանը վերաբերող իրազեկման դասընթացների:
  • Օգտագործեք  այս հավելվածը  կույր մարդուն աչքեր դառնալու համար:
  • Կարդացեք սուրբ գրային հատվածը, որտեղ Քրիստոսը բուժում է կույրին:
  • Գիրք կարդացեք մի տարեց մարդու համար, ով թույլ տեսողություն ունի:
  • Օգտագործեք սոցիալական կայքերը, որպեսզի օգնեք մարդկանց լավը տեսնել աշխարհում:
  • Կիսվեք մի կույր մարդու մասին պատմող այս ոգեշնչող տեսանյութով:  

Այցելեք JustServe.org կայքը` գտնելու ավելի շատ եղանակներ և լինելու #ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻՆ ձեր համայնքում (միայն ԱՄՆ և Կանադա):