Մեկ սրտի և մեկ մտքի

Ջերմ   ողջույններ  Արևելյան Եվրոպայի տարածքի  սրբերին:  Սյուզանը և ես տարածքի շատ երկրներով  ճանապարհորդելով,  այցելել ենք ճյուղեր, շրջաններ ու ցցեր և  խորապես զգացվել  մեր Եկեղեցու անդամների նվիրվածությամբ և հավատով: Մենք վստահ ենք, որ Արևելյան Եվրոպայի ընտրյալ հողերում Տիրոջ թագավորությունը կշարունակի  ծաղկել  մեր Երկնային Հոր ողորմածության շնորհիվ:

Իմ ջերմեռանդ աղոթքն է, որ մենք որպես ժողովուրդ լինենք միշտ մեկ սրտի և մեկ մտքի և հիշենք, որ հավերժական ճշմարտությունները և ուխտերը, որոնք վայելում ենք, ավելի շատ միավորեն մեզ, քան բաժանեն: Մեր Հավերժական Հայրը ցանկանում է, որ մենք միմյանց հետ ապրենք ուրախ և խաղաղ, որ մեր ճյուղերում միշտ սիրենք և ներենք միմյանց: Քրիստոսն ասել է. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» ( Հովհաննես 13.35):

Սերը առաջնորդում է դեպի մտերմություն և միասնություն:  Ջոզեֆ Սմիթ մարգարեի միջոցով տրված հայտնության մեջ Տերը խոսեց Եկեղեցում միասնության կարևորության մասին. «Ասում եմ ձեզ, եղեք մեկ; և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք» (ՎևՈւ 38.27): Իսկ Մովսեսի Գրքում մենք կարդում ենք, որ Սիոնի հասարակության իսկական էությունը միասնությունն է. «Եվ Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ…» ( Մովսես 7.18):

            Եթե մենք կամենում ենք լինել և մնալ միասնական, մենք պետք է ներենք մեկս մյուսին: Հզոր հայտնության մեջ Տերը սովորեցնում է հետևյալը շատ կոնկրետ բառերով. «Իմ աշակերտները, հին օրերում, մեղադրանք էին փնտրում մեկմեկու դեմ և միմյանց չէին ներում իրենց սրտերում. և այս չարիքի համար նրանք չարչարվեցին և դառնորեն խրատվեցին: Ուստի ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած են Տիրոջ առաջ. Քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում: Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (ՎևՈւ 64. 8-10):

Ընտանիքի հետ միասին ճյուղը Եկեղեցու հիմնական հասարակական միավորն է, մի վայր, որտեղ մենք կարող ենք վայելել այն ընկերական ոգին, որը հորդում է աստվածային ոգուց: Մեր  ճյուղերում, ինչպես մեր տներում, մենք պետք է խոսենք մեղմ ձայներով, հանդես բերենք բարեգործություն և բարություն այն ամենի մեջ, ինչ մենք  անում  ենք, արագ լինենք մեկս մյուսի սխալները, որոնք ընկալում ենք ըստ այդպիդին, ներելիս: Երբ մենք քննարկում ենք Եկեղեցու ուսմունքները Կանանց Սփոփող Միությունում, քահանայության քվորումում կամ կիրակնօրյա դպրոցի ժողովին, պետք է հնազանդությամբ  և հանգստությամբ  խոսենք՝ հիշելով, որ Տիրոջ թագավորությունում սուրբ գրությունները և վարդապետությունները սուրբ են: Մենք չպետք է դիտարկենք նրանց որպես քննարկման ենթակա թեմանր, ինչպես կդիտարկեինք աշխարհիկ առարկան դպրոցում:

Ես ցնցված եմ այն փաստից, որ երբ Հիսուսն այցելեց Նեփիացիներին Ամերիկայում, առաջին խորհուրդը, որ Նա տվեց նրանց այն բանից հետո, երբ սովորեցրեց նրանց մկրտության եղանակը, սա էր. «Եվ ձեր մեջ չպիտի լինեն վիճաբանություններ, ինչպես մինչև այժմ է եղել. ոչ էլ պիտի վիճաբանություններ լինեն ձեր մեջ իմ վարդապետության կետերի վերաբերյալ, ինչպես մինչև այժմ է եղել: Քանզի   ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ» ( 3 Նեփի 11.28-29):                 

Մի  գեղեցիկ հատվածում Ալմա Կրտսերն այս նույն սկզբունքները ուսուցանում է այն մարդկանց, ում նա մկրտում է Մորմոնի ջրերում. «Եվ նա պատվիրեց նրանց, որ չպետք է լինի ոչ մի հակառակություն մեկը մյուսի հետ, այլ որ նրանք պետք է նայեն դեպի ապագան մեկ աչքով, ունենալով մեկ հավատք և մեկ մկրտություն, միավորելով իրենց սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ» (Մոսիա 18.21):

Որոշ հավատացյալ անդամներ դադարել են գալ Եկեղեցի, որովհետև վիրավորվել են սուր խոսքերից կամ մեր ճյուղերի ժողովների վիճաբանություններից: Թերևս ոչ ոք մտադրություն չի ունեցել վիրավորել նրանց: Բայց եկեք ներողություն խնդրենք նույնիսկ երբ նպատակ չենք ունեցել, որ մեր դիտողությունները լինեն անձնական կամ վնասակար: Եկեք հրավիրենք այն բոլորին, ովքեր վիրավորվել են, վերադառնալ և, եթե որևէ մեկը իսկապես վերադառնա, եկեք վերաբերվենք նրան ինչպես անառակ որդու հետ վարվեց նրա հայրը՝  ներողամտությամբ, բարությամբ և սիրով:

Ոչ միշտ է հեշտ ներելը: Ոչ միշտ է հեշտ սիրելը ուրիշներին այնքան լիարժեք և անարատ, որքան Քրիստոսն էր սիրում: Ինչևիցե, եթե հետևենք Նրա օրինակին և աղոթենք Աստծուն օգնել մեզ ունենալ ներողամիտ սրտեր, Նա կօրհնի մեզ ներել և ամուր  սիրել միմյանց հավերժ: Այսպես վարվելով մենք կդառնանք Հիսուս Քրիստոսի հետևորդները խոսքով և գործով: