Հաղորդություն՝ Միշտ հիշել Նրան

ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Վերջին Օրերի Սրբերի համար հաղորդությունը վերաբերում է հացից և ջրից ճաշակելու արարողությանը՝ ի հիշատակ Քրիստոսի քավիչ զոհաբերության։  Կտրտած հացը խորհրդանշում է նրա կոտրված մարմինը. ջուրը խորհրդանշում է արյունը, որ նա թափեց՝ մեր մեղքերը քավելու համար (Ա Կոր. ԺԱ.23–25, ՎևՈՒ 27.2)։  

Երբ Եկեղեցու արժանի անդամները հաղորդություն են ընդունում, նրանք խոստանում են իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը, միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները։  Այս արարողության միջոցով Եկեղեցու անդամները նորացնում են իրենց մկրտության ուխտերը։


    Վերջին Ընթրիքին, Տասներկու Առաքյալների հետ ընթրելու ընթացքում, Հիսուսը բացատրեց հաղորդության արարողությունը (Մատ. ԻԶ.17–28, Ղուկ. ԻԲ.1–20)։