Բաց թողնել հիմնական նավիգացիան

Մոնղոլիան տոնում է Եկեղեցու 20-ամյակը

Մոնղոլիան տոնում է Եկեղեցու 20-ամյակը

2013թ. ապրիլի 15-ին, երկուշաբթի օրը, ավելի քան 300 Եկեղեցու անդամներ հավաքվեցին Զաիսան բլրի վրա՝ Մոնղոլիայի Ուլանբատոր քաղաքում, որպեսզի նշեին այդ երկրում Եկեղեցու ներկայության 20-ամյակը: Ելույթ ունեցավ 50 հոգուց բաղկացած երգչախումբը և խումբն ունկնդրեց Երեց Նիլ Ա. Մաքսվելի (1926–2004) ձայնագրությունը, երբ նա 1993թ. նվիրագործեց Մոնղոլիան ավետարանը քարոզելու համար:

Երեց Թայի Քվոք Յենը՝ Ասիայի տարածքի նախագահության նախկին անդամը, որն ուղեկցում էր Երեց Մաքսվելին 1993թ. Մոնղոլիայում, նշեց, որ «Տիրոջ ձեռքերն անդադար աշխատում են Իր այգու այս մասում»:

Շաբաթվա ընթացքում մի շարք միջոցառումներ նշեցին տարեդարձը: Միսիոներների վերամիավորմանը հավաքվեցին 200 վերադարձած միսիոներներ: Ավելի քան 1000 մոնղոլացիներ՝ յուրաքանչյուր 10-րդ անդամը, ծառայել է լիաժամկետ միսիայում: Ամբողջ Մոնղոլիայով ուրբաթ երեկոյան տեղի ունեցան մկրտության ծառայություններ. այդ օրը մկտրվեց 24 հոգի: Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից վերջերս ազատված Մերի Ն. Քուքը խոսեց երիտասարդ կանանց հոգևոր հավաքին, իսկ ընտանիքի պատմության բաց դռների օրը ցուցադրվեց ուսուցողական տեսանյութ՝ նվիրված նոր Family Tree (Ընտանեկան տոհմածառ) ծրագրին: Մշակութային ներկայացումը ցուցադրեց Մոնղոլիայի հարուստ մշակույթը և Եկեղեցու անդամների տաղանդները:

Վերջին Օրերի Սրբերը Հայիթիյում տոնում են տարեդարձը, օգնում են ծառատունկին

2013թ. մայիսի 1-ին Եկեղեցու անդամները Հայիթիյում մասնակցեցին երկրով մեկ լայնածավալ ծառատունկի: Ծրագրի առաջին օրը մեծ թվով նորատունկ ծառեր տնկվեցին և դեռ մեծ քանակով կտնկվեն ապագայում: Ծրագրի ավարտին ավելի քան 400000 նոր ծառեր կաճեն Հայիթիյում, ներառյալ՝ կիտրոնի, նարնջի, կոկոսի, պապայայի ծառեր և կաղնիներ:

Եկեղեցին ծառեր էր գնել Հայիթիի երկրաշարժից հետո վերականգնման իր շարունակվող օգնության ծրագրի շրջանակներում: Ծրագիրն անդամներին հնարավորություն տվեց ծառայություն կատարել, նշելով այս կղզու ժողովրդի մեջ Եկեղեցու հաստատման 30-ամյակը: Երեք տասնամյակ առաջ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, որն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, այցելեց Հայիթի և նվիրագործեց այդ երկիրը վերականգնված ավետարանը քարոզելու համար:

Երեց Նիլ Լ. Անդերսենը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ներկա էր Հայիթիյում տարեդարձի տոնակատարությանը և նախագահեց հուշատախտակի բացմանը, որով նշանավորվեց Եկեղեցու սկիզբը Հայիթիում:

Եկեղեցին նվիրաբերում է մեկ միլիոն ֆունտ սննդամթերք «Feeding America» (Ֆիդինգ
Ամերիկա) կազմակերպությանը

2013թ. մայիսին Եկեղեցին՝ Վերջին Օրերի Բարեգործությունների իր մարդասիրական ծրագրի միջոցով նվիրաբերեց ավելի քան մեկ միլիոն ֆունտ սննդամթերք «Ֆիդինգ Ամերիկա» խոշորագույն հասարակական կազմակերպությանը Միացյալ Նահանգներում, որը պայքարում է սովի դեմ: Նվիրատվությունը պարունակում էր պահածոյացված սննդամթերք՝ միրգ, բանջարեղեն, լոբի, որը կբաժանվի կարիքավոր ընտանիքներին Միացյալ Նահանգների տարբեր համայնքներում:

Բոբ Էիքենը՝ «Ֆիդինգ Ամերիկայի» նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը, ասաց, որ նվիրատվությունները կապահովեն 625000 ճաշաբաժին:

10690_201_1.bmp