Սեպտեմբեր 26

Ծոմապահությունը` հզոր գործիք

Օրհներգ. «Ինձ հետևիր»

Դասից առաջ երկու մեխ կիսով չափ մեխեք հաստ փայտի կտորի մեջ, իսկ
մուրճը պահեք սենյակում ինչ-որ տեղ: Փայտը բռնեք և խնդրեք մեկին մեխը
էլ ավելի խորը խրել կամ hրել փայտի մեջ: Նշեք, որ դա անելը դժվար է, և
ապա խնդրեք մեկին մեխը մուրճի օգնությամբ մտցնել փայտի մեջ:
Հարցրեք՝ ի՞նչն էր տարբերությունը: Բացատրեք, որ մուրճն ավելի մեծ ուժ
է ավելացնում, քան պարզապես մեր երկու ձեռքերի ուժն է:
Երկնային Հայրը մեզ հատուկ գործիք է տվել, երբ մեր կյանքում ավելի մեծ
աստվածային զորության կարիքը կունենանք: Ո՞րն է այդ հատուկ գործիքը:
(Ծոմապահություն:) Բացատրեք, որ Փրկիչն ուսուցանել է Իր
աշակերտներին, ինչպես օգտագործել այդ հատուկ զորությունը, և մենք ևս
կարող ենք այն օգտագործել: Կարդացեք Մոսիա 27.8–37; 28.1–8;
Ալմա 17.1–3: Քննարկեք Ալմա կրտսերի և Մոսիայի չորս որդիների դարձի
և հոգևոր աճի գործում ծոմապահության կարևորությունը: Կարող եք նաև
ձեր կյանքից մի պատմություն պատմել, որը կվկայի ծոմապահության
զորության մասին: վարդապետություն և Ուխտեր 88.76: Օգնեք ձեր
ընտանիքին սովորել, որ ծոմապահությունը սկսվում և ավարտվում է
անկեղծ աղոթքով և նվիրվելով հատուկ կարիքի:
Հետաքրքիր նշում: Ի՞նչ էր Հիսուսն ուտում: Բացատրեք, որ Հիսուսը և Նրա
աշակերտները հիմնականում ուտում էին բուսական ուտելիք, օրինակ՝
ոսպ, ձավարեղեն, մրգեղեն, բանջարեղեն, արմավ, ընկուզեղեն և ձուկ:
Որպես թեթև նախուտես կարող էր ծառայել մորեխը և ծղրիդը:

Հյուրասիրություն
Մրգային աղցան 

Խորանարդիկներով
կտրատել 1 խնձոր,
1 տանձ, ½ սեխ և
1 բանան: Ավելացնել
խաղող և վրան լցնել
ելակի յոգուրտ, խառնել: