Կենտրոնացեք ընտանիքի վրա 

    Զանգահարեք ձեր ծնողներին։ Նրանք շատ կուզենան լսել ձեր ձայնը։ Վճռեք ավելի հաճախ խոսել նրանց հետ

    Հիսուսը և Նրա մարգարեները շարունակ սովորեցրել են ընտանիքի կարևորության մասին։ Դժբախտաբար, կյանքի մրցակցող պահանջները ստիպում են մեզ երբեմն անտեսել այն մարդկանց, ովքեր ամենակարևորն են մեզ համար։ Այս Սուրբ Շաբաթ ժամանակ գտեք հետևելու Հիսուսի ուսմունքներին՝ մի փոքր ավելի շատ ժամանակ հատկացնելով ձեր ընտանիքին։

    ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՐԵՔ ՈՒՂԻ

    Կենտրոնացեք ընտանիքի վրա
    1. Կապ ստեղծեք ձեր նախնիների հետ՝ սովորելով նրանց մասին ձեր ծնողներից, տատիկներից ու պապիկներից։

    2. Զանգահարեք ձեր ծնողներին։ Նրանք շատ կուզենան լսել ձեր ձայնը։ Վճռեք ավելի հաճախ խոսել նրանց հետ։

    3. Ե՞րբ եք վերջին անգամ իմաստալից զրույց ունեցել ձեր երեխաների հետ։ Նրանց հետ առանձին-առանձին նստեք, խոսեք և հարցրեք նրանց կյանքի մասին։