Նայեք դեպի Աստված

    Այս Սուրբ Շաբաթ դուք նույնպես կարող եք դիմել Աստծուն, եթե ձեր կյանքում փոփոխություններ եք կատարում կամ փորձում բարելավել ձեր կյանքը

    Իր կյանքի վերջին շաբաթը Հիսուսը Իր Երկնային Հորից ուժ և աջակցություն խնդրեց։ Այս Սուրբ Շաբաթ դուք նույնպես կարող եք դիմել Աստծուն, եթե ձեր կյանքում փոփոխություններ եք կատարում կամ փորձում բարելավել ձեր կյանքը։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամրացնեք Աստծո հետ ձեր կապը այս Զատիկի օրերին։

    ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՐԵՔ ՈՒՂԻ

    Նայեք դեպի Աստված
    1. Որքա՞ն հաճախ եք աղոթում Աստծուն։ Այս շաբաթ՝ և՛ առավոտյան, և՛ երեկոյան աղոթելու նպատակ դրեք։ Մեկ ուրիշին նույնպես կոչ արեք անել դա։

    2. Ուսումնասիրեք սուրբ գրությունները, որոնք սովորեցնում են Աստծուն ավելի մոտենալու մասին։ Կիսվեք ձեր սովորածով՝ կարճ գրառում անելով համացանցում։

    3. Ինչպե՞ս կարող եք ավելի լիարժեք օգտվել Հիսուս Քրիստոսի զոհաբերությունից և սիրուց։ Մտածեք, թե ինչն է ձեր կյանքում խանգարում Նրան ավելի մոտ ձեզ զգալ։