Սիրեք ձեր մերձավորին 

    Հետևելով Նրա օրինակին, մենք պետք է սեր ցուցաբերենք ոչ միայն մեր մոտ ընկերների, այլ բոլորի հանդեպ, ում հանդիպում ենք

    Անգամ մոտալուտ մահվան առաջ Հիսուսը ժամանակ գտավ հոգալու մոտ ընկերների և լիովին օտար մարդկանց մասին։ Հետևելով Նրա օրինակին, մենք պետք է սեր ցուցաբերենք ոչ միայն մեր մոտ ընկերների, այլ բոլորի հանդեպ, ում հանդիպում ենք։

    ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՐԵՔ ՈՒՂԻ

    Սիրեք ձեր մերձավորին
    1. Ի՞նչ է նշանակում սիրել մերձավորին անձիդ նման։ Ուշադիր եղեք, լսեք, ներեք և գործեք։ Ամենօր որևէ մեկի համար լավ արարք կատարելու սովորույթ ձևավորեք։

    2. Կա՞ որևէ մեկը, ում հետ դուք, սովորաբար, չեք խոսում, բայց ով այս շաբաթ բարի խոսքի կարիք ունի։ Որևէ մեկին անսպասելիորեն բարի խոսքեր ասեք՝ անձամբ կամ առցանց։

    3. Ձեր համայնքում միշտ կա որևէ մեկը, ում կարող եք օգնել։ Պարտադիր չէ, որ մեծ ծառայություն կատարեք որևէ բան փոխելու համար։