Բաց թողնել հիմնական նավիգացիան
Միշել Քրեյգ, Երիտասարդ Կանանց Նախագահության Առաջին Խորհրդական, 28 հունիսի, 2018թ.

Խուսափեք անկարևոր իրադարձությունների կենտրոնում գտնվելուց

Աշակերտության հավատքի աճը

Հրաշալի օր էր:
Երբևէ եղե՞լ եք այնպիսի իրավիճակում, երբ առաջին անգամ բավականաչափ վստահ եք զգացել, որ կարող
եք հեռանալ տանից առանց դայակ վարձելու, համոզված լինելով, որ ձեր ավագ որդին կարող հոգ տանել
մյուս երեխաների մասին: Իմ եղբոր և նրա կնոջ համար հենց այդպիսի մի օր էր: Քանի որ երեխաները
խորը քնած էին իրենց անկողիններում, երջանիկ ծնողները չէին կարող բաց թողնել նման հազվագյուտ
առիթը դրսում երեկոյան ժամանացի համար: Մանրամասն գրելով հրահանգները, նրանք գնացին մոտակա
կինոթատրոնը, թողնելով 11 տարեկան Մակքեյին՝ որպես իրավիճակի պատասխանատու:
Պատկերացրեք նրանց խուճապը, երբ տուն վերադարձան մի քանի ժամ անց և տեսան այրված էլեկտրական
սարքի ծուխն ու զգացին դրա հոտը: Խուճապի մատնված, նրանք վազում էին ամբողջ տնով մեկ, ստուգելով
բոլոր քնած երեխաներին, իսկ հետո տեսան Մակքեյին, ով բազմոցին հանգիստ նստած կարդում էր:
«Լսի՛ր,- բղավեց եղբայրս,- ի՞նչ է կատարվում: Միթե դու հոտ չես առնում»:
«Անշուշտ,- Մակքեյն անփույթ պատասխանեց: «Ես նայեցի շուրջս, բայց ոչինչ չտեսա: Գիտեք ինչ,
սկզբում մի տեսակ զայրացնող էր, բայց վարժվեցի դրան»:
Կարևոր նշանակություն ունեցող բաներում Մակքեյը ճիշտ էր: Մենք կարող ենք անփույթ լինել
նախազգուշացնող նշանների հանդեպ: Բացի դրանից, եթե մենք ժամանակ չենք ծախսում կատարելու այն,
ինչ պահանջվում է, որպեսզի աշխատենք հավերժական հետևանքների վրա, մենք կարող ենք վարժվել
խուճապի մեջ վազվզելուն, մեկը մյուսի հետևից հանգցնելով հրդեհները, իսկ հետևանքը կարող է
կործանարար լինել:
Մինչ աշխարհը դառնում է ավելի զբաղված և ավելի աղմկոտ, մեզ համար վճռական է դառնում ժամանակ
հատկացնել այն բաների համար, որոնք մեծ նշանակություն ունեն:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մենք այնքան շատ ենք կլանված մեր կյանքի գործերով: Սակայն,
եթե մի քայլ ետ գնանք, և հայացք գցենք այն ամենին, ինչ մենք անում ենք, կարող ենք պարզել, որ
ընկղմվել ենք անկարևոր իրադարձությունների կենտրոնում: Այլ խոսքերով ասած, շատ հաճախ մենք
ծախսում ենք մեր ժամանակի մեծ մասը, զբաղվելով այնպիսի բաներով, որոնք իրականում մեծ
նշանակություն չունեն կարևոր բաների մեծ սխեմայում, անտեսելով ավելի կարևոր նպատակները: («Ի՞նչ
եմ ես արել ինչ-որ մեկի համար այսօր», հոկտեմբեր 2009թ., գերագույն համաժողով):
Ի՞նչ կտանեք ձեզ հետ, ի՞նչ կթողնեք ձեզանից հետո:
Երբ մեր ցիցը արշավի գնաց մի քանի տարի առաջ, մեր թեման էր՝ «Ի՞նչ կտանեք ձեզ հետ, ի՞նչ կթողնեք
ձեզանից հետո»: Մենք դրա մասին շատ ենք մտածել: Մեզանից յուրաքանչյուրը արշավի մեջ է: Գուցե մենք
արշավի չենք գնում Վայոմինգի հարթավայրերով մեր սայլերով, բայց մենք, այնուամենայնիվ, արշավում
ենք:
Մենք արշավում ենք հիվանդ երեխաների երկար օրերի ու գիշերների միջով, հերթով վարելով
ավտոմեքենան, օգնելով կատարել տնային աշխատանքները, և աշխատելով ծայրը ծայրին հասցնել: Մենք
արշավում ենք հարաբերությունների դժվարությունների միջով, ֆինանսական դժվարությունների միջով,
մտավոր և ֆիզիկական առողջության մարտահրավերների միջով: Մենք արշավում ենք անհաղթահարելի
խնդիրների և մեր առօրյա հանձնարարությունների ցուցակի միջով: Մեզանից ոմանք, հնարավոր է,
արշավում են դժբախտության միջով, կամ նույնիսկ մենակության ու ձանձրույթի միջով: Չնայած մենք
բոլորս ունենք տարբեր դժվարություններ այս կյանքում, մի բան պարզ է՝ մենք բոլորս ունենք դրանք:
Ուստի, ինչ ենք մենք տանում մեզ հետ, և ինչ ենք թողելու մեզանից հետո: Ես ցանկանում եմ իմ սայլը
լցնել ուխտերով, հարաբերություններով, այնպիսի բաներով, որոնք բնավորություն են ստեղծում: Այդ
բաները հավերժական նշանակություն ունեն:

Երբ մենք սկսում ենք հասկանալ, թե ինչն է կարևոր այս և հաջորդ կյանքում, ավելի է հեշտանում մեր բեռի
թեթևացումը: Մենք հեռացնում ենք ավելորդություները, սահմանում առաջնահերթություններ և նվազեցնում
շեղող հանգամանքները, որոնք կարող են մեզ ցեխի մեջ խրված պահել, մինչ ուրիշ ձեռնասայլերն ու
կառքերը առաջ են շարժվում: Եթե մենք ծանրաբեռնված ենք հանցանքով, հուսահատությամբ, մեղքով ու
տխրությամբ, ժամանակն է մի կողմ դնել այդ ամենը և մեր սայլերը լցնել հավատքով, հույսով և Աստծո
հետ մշտապես նորոգվող մեր ուխտերով:
Արդյո՞ք ունեք անձնական, հանգիստ ժամանակ:
Ջոզեֆ Սմիթն ասել է. «Սուրբ հոգու պարգևի դրսևորումները … շատ հազվադեպ են հրապարակավ
արտահայտվում, բայց հիմնականում … դրանք մարդկանց տրվում էին, երբ նրանք մենակ էին, իրենց
տներում, անապատում, դաշտում և սովորաբար առանց աղմուկի կամ իրարանցման» (Եկեղեցու
Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ:)
Դժբախտաբար, մեր աշխարհը լի է շատ աղմուկով և իրարանցումով: Սատանան գիտե, որ ամենահրաշալի
հենարանը այդ հանգիստ տարածքում է, ուստի նա փորձում է բաժանել մեզ այդ պահերից:
Երբ ավտոմեքենա ենք նստում, մենք միացնում ենք ռադիոն, դնում ենք ականջակալները, մինչ վարժանք ենք
կատարում, իսկ հեռուստացույցը մշտապես միացած է, մինչ ճաշ ենք պատրաստում: Այս շեղումները
մեզանից գողանում են մեր լուռ վայրերը: Դրանք, իհարկե, վատ բաներ չեն, բայց հավանաբար դրանց
փոխարեն մենք հատուցում ենք ինչ-որ ավելի լավ բանով:
Երեց Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Որպես Առաքյալ, հիմա հարցնում եմ ձեզ. Արդյո՞ք ունեք անձնական,
հանգիստ ժամանակ: Ես հետաքրքրվել եմ, արդյո՞ք նրանք, ովքեր ապրել են անցյալում, ավելի շատ
հնարավորություն են ունեցել, քան մենք հիմա, որպեսզի տեսնեն ու զգան Սուրբ Հոգու ներկայությունն
իրենց կյանքում: Ըստ երևույթին, մինչ մեր աշխարհն ավելի պայծառ, աղմկոտ ու զբաղված է դառնում,
մենք ավելի մեծ դժվարությամբ ենք զգում Հոգին մեր կյանքում: Եթե ձեր կյանքը զուրկ է հանգիստ
ժամանակից, այսօր երեկոյան կսկսե՞ք փնտրել մի քիչ հանգիստ ժամանակ: (“Be Still, and Know That I
Am God” [Church Educational System devotional for young adults, May 4, 2014],
broadcasts.lds.org).
Եթե մենք ժամանակ չստեղծենք և ջանքեր չգործադրենք՝ հեռանալով շեղումներից ու աղմուկից, Հոգու
ձայնը չի հասնի մեզ: Ի՞նչ եք դուք անում, որը պետք է դադարեք անել:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է մեզ. «Գտեք մի հանգիստ տեղ, որ կարող եք մշտապես գնալ:
Խոնարհ եղեք Աստծո առաջ: Հեղեք ձեր սիրտը Ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխաններ և
սփոփանք գտնելու համար: Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր վախերի, ձեր
թուլությունների մասին, այո, հենց ձեր սրտի բուռն ցանկությունների մասին»: (“Revelation for the
Church, Revelation for Our Lives,” Apr. 2018 general conference):
Մեծ զորություն կա աղոթքի և խորհելու համար ժամանակի տրամադրման մեջ: Նույնիսկ Քրիստոսն էր
ժամանակ տրամադրում, հեռանալով ամբոխից Իր Հոր հետ զրուցելու համար: Մատթեոսի 14.23-ում մենք
կարդում ենք. «Նա վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. Եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր
այնտեղ»։
Երեց Կիմ Բ. Քլարկը, խոսելով սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների հետ, կիսվել է կյանք փոխող
խորհուրդով: Նա և իր կինը կանոնավոր կերպով աղոթքով քննարկում են հետևյալ երկու հարցերը.
Ես ի՞նչ եմ անում, որը պետք է դադարեմ անել:
Ես ի՞նչ չեմ անում, որը պետք է սկսեմ անել:
Այս հարցերն ուղղեք ինքներդ ձեզ, ուշադիր լսեք պատասխանները, իսկ հետո գործեք ըստ ձեր սովորածի:
Տերը սիրում է մեզ, և ընդգրկված է մեր կյանքի յուրաքանչյուր մանրամասնության մեջ: Երբ մենք
նպատակայնորեն փնտրում ենք Տիրոջն ամեն օր, Նա կօրհնի մեզ: Նա կնորոգի մեզ և խաղաղություն
կպարգևի: Երբ մենք չենք ընկղմվել անկարևոր իրադարձությունների կենտրոնում, կենտրոնացած ենք
Քրիստոսի վրա, մենք կարող ենք հանգիստ լինել և կենտրոնացած՝ այս անհանգիստ աշխարհում:

Հարմարեցված է 2018թ. մայիսի ելույթից, տրված ԲՅՀ կանանց համաժողովին:
Միշել Քրեյգը և նրա ամուսինը ապրում են Յուտայի Օրեմ քաղաքում: Նա սիրում է ընտանեկան
պատմությունը, տաճարային աշխատանքը, ընթերցանություն և վայելում է ժամանակը իր ընտանիքի հետ:
Քույր Քրեյգի մասին ավելին կարող եք իմանալ նրա ֆեյսբուքյան էջից: