Բաց թողնել հիմնական նավիգացիան

Հուսացեք, անգամ երբ ձեր ընտանիքը քայքայված է

Մեր ժամանակներում ծնող լինելը դժվար է և, հավանաբար, ավելի բարդ, քան երբևէ եղել է նախկինում:

Ծնողները, փոխանակ պարզապես անհանգստանան, թե ինչպես կանխեն անչափահասների կողմից ալկոհոլի օգտագործումը, անհանգստանում են նաև թմրադեղերի օգտագործման համար, որոնք կոնֆետի և այլ օրինական նյութերի տեսքով (ինչին դուք երբեք չեք կասկածի) չարաշահվում են այնպիսի եղանակներով, որից դրանք դառնում են վնասակար, նույնիսկ՝ մահաբեր:

Փոխանակ անհանգստանալու, թե իրենց երեխաները որքան ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև դպրոցից հետո, նրանք  հարցնում են, թե ինչ կարող են անել, որպեսզի ետ պահեն իրենց զավակներին տեսախաղերից, հեռախոսներից և համակարգիչներից:

Եվ փոխանակ համոզվելու, որ իրենց երեխաներն արդեն պատրաստ են 18 տարեկանում հեռանալ տնից և ապրել ինքնուրույն կյանքով, ծնողներն այսօր ցանկանում են իմանալ՝ որքան ժամանակ իրենք պիտի հոգ տանեն իրենց չափահաս զավակների, նրանց ընտանիքների ու թոռների համար և, ի վերջո, արդյոք իրենք օգնո՞ւմ, թե՞ խոչընդոտում են իրենց զավակների կյանքի առաջընթացին:

Մեր ժամանակներում ծնող լինելը դժվար է: Մենք բոլորս կարող ենք որոշակի օգնություն գտնել մեր օրերին հատուկ բարդություների մեջ խուսանավելու համար: Եվ երբեմն այդ հատուկ դժվարությունների լուծումը կարելի է գտնել «կարևոր օգնություն ինքներս մեզ» գրքում, որը հենց մեր առջևում է և միշտ չէ, որ որպես ուղեցույց ամեն ճար անհրաժեշտաբար օգտագործվում է ծնողների կողմից. դա Հիսուս Քրիստոսի ավետարանն է:

Ինչպես գրված է սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում, Հիսուս Քրիստոսի ամբողջ ավետարանում մենք կարող ենք գտնել ժամանակակից խնդիրների լուծումը: Սա է հիմնական գաղափարը «Մորմոնական ալիք»-ում տեղ գտած նոր տեսաշարում՝ «Ավետարանական լուծումներ ընտանիքների համար», որը խոստանում է «գործնական, կարևոր խորհուրդներ երեխաներին հավատքով դաստիարակելու համար»:

Այս դրվագում հյուրը երեք երեխաների մայր Էմի Այվերսոնն է, ով կես ժամ զրուցում է Սփոփող Միության գերագույն նախագահ Քույր Կարոլին Մ. Սթեֆենսի և հավաստագրված կլինիկական հոգեբան Դոկտոր Լիզ Հեյլի հետ: Նրանք զրուցում են այն մասին, որ կատարյալ ընտանիքի օրինակը ուսուցանվի ամուսնալուծված մարդկանց, միայնակ ծնողներին, ինչպես նաև բարդ ու կատարյալից հեռու համարվող ընտանեկան իրավիճակներում գտնվող ընտանիքներին:

Իր գործունեության 25 տարում Դոկտոր Հեյլը կենտրոնացել է ընտանիքների և ընտանեկան հարաբերությունների ամրացման վրա: Քույր Սթեֆենսը Սփոփող Միության իր կոչման շրջանակներում չորս տարի այցելել և ուսուցանել է կանանց ամբողջ աշխարհում: Նա ունի վեց երեխա և 21 թոռ:

Շարունակեք կարդալ և հասկանալ պատասխաններից և ավետարանական գաղափարներից մի քանիսը, որոնք վերաբերում են կատարյալի ուսուցմանը՝ կատարյալից հեռու համարվող հանգամանքներում, ինչպես ներկայացված է «Մորմոնական ալիք»-ի «Ավետարանական լուծումներ ընտանիքիների համար» տեսանյութերում:

Էմի. Ինչպե՞ս կարող ենք իմաստուն լինել մեր զավակներին կամ ուրիշներին ուսուցանելիս, երբ մեր ու նրանց կյանքը, ում ուսուցանում ենք, հեռու է կատարյալ լինելուց :

Քույր Մ. Սթեֆենս. Կարծում եմ, մենք պարզապես պիտի  սկսենք սիրո հիմքից: Մենք պարզապես պիտի սկզբում սեր ցուցաբերենք և չդատենք: Պատրաստ եղեք հարցերի և հաստատեք ուրիշների մտահոգությունները: Եթե մենք ուղղակի կարողանանք միշտ հասնել յուրաքանչյուր երեխայի ու կնոջ և Քրիստոսանման սեր ցուցաբերենք նրանց հանդեպ, նրանք կընդունեն այն, ինչ մենք ուսուցանում ենք: Մեզանից ոչ մեկի ընտանիքը կատարյալ չէ, անկախ այն բանից՝ դուք ամուսնացած եք, ունեք, թե չունեք երեխաներ, դուք ամուսնացած չեք, միայնակ ծնող եք կամ այրի: Մենք Եկեղեցում ունենք կանանց այս բոլոր տարատեսակ խմբերը: Բայց ես իրոք ունեմ մի մտահոգություն, որ երբեմն, երբ մենք մեզ բաժանում ենք այս խմբերի, Եկեղեցում ստեղծում ենք այդ  խմբերը: Սա այն է, ինչի կարիքը մենք իրոք չունենք: Մենք ցանկանում ենք, որ միասնություն լինի մեր բոլոր կանանց միջև: Մեզ պետք է, որ բոլորը զգան, որ ներգրավված են, նրանց կարիքը կա, նրանք Եկեղեցու մի մասն են և սիրված են: Եվ դուք դա ուսուցանում եք ձեր զավակներին, օրինակ ցույց տալով ձեր վարքագծով, թե ինչպես եք վերաբերվում ուրիշներին:

Մենք ինչպե՞ս կարող ենք ետին պլան մղել մեր փորձություններն ու հիասթափությունները, որպեսզի մեր զավակներին ուսուցանենք կատարյալը:

Դոկտոր Լիզ Հեյլ. Մենք դրա համար ենք այստեղ: Դա ինձ հիշեցնում է Օրսոն Ֆ. Ուիթնիի հետևյալ խոսքերը.

«Մեր տառապանքներից, ցավից և մեր փորձություններից ոչ մեկն իզուր չէ: Այն ծառայում է մեր կրթությանը, այնպիսի հատկանիշների զարգացմանը, ինչպես օրինակ՝ համբերությունը, հավատը, տոկունությունը և խոնարհությունը: Մեր կրած ողջ տառապանքը, հատկապես, երբ մենք կրում ենք դրանք համբերությամբ, կառուցում է մեր բնավորությունը, մաքրում է մեր սրտերը, մեծացնում է մեր հոգիները և մեզ դարձնում է քնքուշ, գթառատ և ավելի արժանավոր՝ Աստծո զավակ կոչվելու համար … և վշտի ու տառապանքի, ծանր աշխատանքի ու ձախորդությունների միջոցով է, որ մենք ձեռք ենք բերում այն գիտելիքը, որի համար մենք գալիս ենք այստեղ, և այն մեզ ավելի նման է դարձնում մեր Երկնային Հորն ու Մորը:

Մենք նաև օրհնված ենք, իմանալով, որ այստեղ ենք մի նպատակի համար: Մենք չենք եկել այստեղ սովորելու սիրել ինքներս մեզ: Մենք արդեն գիտենք՝ ինչպես անել դա: Անկախ այն բանից՝  ես սիրում, թե ատում եմ ինձ (դրանք նույն փայտիկի երկու ծայրերն են, որը կոչվում է եսակենտրոնություն), մենք իրոք եկել ենք այստեղ սովորելու, թե ինչպես սիրել ուրիշներին: Եվ ոչինչ իզուր չէ: Ամեն բան մեր փորձառության համար է:

Քույր Սթեֆենս. Ես գիտեմ, որ երբ մենք անցնում ենք պայքարի միջով, մենք հարցնում ենք. «Ինչո՞ւ»: Բայց երբ այն վերջանում է, մենք ետ ենք նայում ու գիտակցում, թե որքան է այն մեզ փոխել, որքան ենք մենք աճել այդ փորձառության միջոցով, և այդ զտումն իրոք վճռորոշ է: Բայց մենք երբեք չպիտի անենք այն մենակ: Շրջապատեք ձեզ լավ ընկերներով և ընտանիքով, մարդկանցով, ովքեր անցել են դժվար ժամանակների միջով և իրենց փորձով կարող են կիսվել ձեզ հետ: Ուրիշները կարող են բարձրացնել մեզ, և երբ հաղթահարենք, մենք կարող ենք ուժ ունենալ բարձրացնելու մեր զավակներին:

Էմի. Ի՞նչ կասեք նրանց, ովքեր համարում են, որ իրենց «քայքայված» ընտանիքը խորտակել է իրենց զավակների կյանքը:

Դոկտոր Հեյլ. Ամուսնական կարգավիճակը չէ, որ որոշում է երեխայի երջանկությունը: Երեխաներին դժբախտացնում է անվերապահ սիրո պակասն իրենց կյանքում: Մենք միշտ կարող ենք անվերապահ սեր ցուցաբերել նրանց հանդեպ: Ամեն անգամ, երբ մենք բարկացած ենք կամ հիասթափված մեր զավակներից, համարենք, որ հնարավոր է, մենք սխալվում ենք: Արդյո՞ք եսասիրությունից չի բխում, երբ ասում ենք՝ «քո արաքը ստիպում է մտածել, որ ես վատ ծնող եմ», փոխանակ ասելու՝ «ես մտահոգված եմ քո վիճակով, օգնի՛ր ինձ հասկանալ, որտեղի՞ց է դա գալիս»: Երբ մենք ասում ենք. «Դու ինձ համար կարևոր ես» և «դու գիտես, որ ես, անկասկած, սիրում եմ քեզ»: Այդ դեպքում մեր երեխաները կվստահեն մեզ: Նրանք երջանկություն են գտնում մեզ հետ ունեցած իրենց հարաբերություններում: Մենք կարող ենք որոշել՝ ինչպիսին կլինեն մեր առօրյա հարաբերությունները: Մենք բոլորս կարող ենք կյանքի մեր սեփական սցենարը գրել:

Նրանց համար, ովքեր կարծում են՝ «Իմ ընտանիքը միշտ էլ այսպիսին է եղել», և այդ պատճառով նրանք առաջընթաց չեն ունենում, կասեմ՝ դուք կարող եք փոխվել: Երբ մեր զավակներին ուսուցանենք Տիրոջ օրինակը ընտանիքների համար, նրանք իրենք կարող են որոշել՝ ում հետ ժամադրվել, երբ ժամադրվել, ում հետ ամուսնանալ և ինչպիսին կլինեն իրենց չափանիշները: Նրանք ամեն հնարավորը կանեն իրենց առջև դրված որոշումներով, ապա կկատարեն հավատքի այդ ցատկը: Նրանք կարող են չկասկածել, որ կյանքում ուրախ իրադարձություններ էլ կպատահեն: Անկասկած, կլինեն դժվարություններ, բայց դրա համար է, որ մենք հավատք ունենք: Որքան ամուր է հավատքը, այնքան հստակ մենք գիտենք, թե ով ենք մենք, և այնքան տանելի կլինեն դժվարությունները: Հարցը նրանում չէ՝ արդյո՞ք դժվարություններ կլինեն, հարցը նրանում է, թե երբ և ինչպիսին կլինեն դրանք, բայց միշտ էլ հույս կա: Դիմում եմ ընտանեկան ցանկացած հանգամանքներում գտնվող երեխաներին՝ դուք կարող եք փոխել ձեր ապագան:

Քույր Սթեֆենս. Ահա թե ինչի մասին է ազատ կամքի պարգևը: Դա մեր կարողությունն է՝ ընտրել, թե որը պիտի լինի մեր հաջորդ քայլը: Այն նաև մեր հնարավորությունն է տալիս ասելու. «Մեզ չեն կարող ճնշել, և մենք թույլ չենք տա, որ ուրիշների կամքը ընդմիշտ կառավարի մեր կամքը»: Մեկ ուրիշի կամքը չի կարող ղեկավարել մեր անձնական երջանկությունը: Մենք կարող ենք երջանիկ լինել: Մենք կարող ենք հաղթահարել վիշտն ու ափսոսանքը:

Ես հիշում եմ այն դրվագը, երբ Փրկիչը քայլում էր ջրի վրայով և Պետրոսը նույնպես ցանկացավ անել նույնը: Երբ Պետրոսը կենտրոնացավ Փրկիչի վրա, հավատքի շնորհիվ նա դուրս եկավ նավակից, և չնայած քամուն, ալիքներին ու իր շուրջ տիրող խառնաշփոթին,  քայլեց ջրի վրայով: Երբ նա կորցրեց իր կենտրոնացումը  և շեղվեց այն ամենից, ինչ կատարվում էր իր շուրջը, սկսեց սուզվել: Իսկ ես սիրում եմ «սկսել» բառը: Ամեն օր մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ ձևով սկսում է սուզվել պարտականությունների բեռի տակ: Բայց Պետրոսը գործադրեց իր հավատը և օգտագործեց իր ազատ կամքը՝ օգնություն խնդրելով և մեկնելով իր ձեռքը: Տերն, իր հերթին, մեկնելով Իր ձեռքը, բռնեց Պետրոսի ձեռքն ու ասաց. «Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր»:

Կենտրոնացեք Փրկիչի վրա: Վստահեք Տիրոջ ծրագրին: Վստահեք մեր աստվածային ինքնությանը: Վստահեք Տիրոջը: Վստահեք Նրա Քավությանը: Հայրը ապահովել է մեզ այն ամենով, ինչի կարիքը մենք ունենք, որպեսզի հաջողակ լինենք այս մահկանացու կյանքում. իսկ Նա գիտեր, որ այն դժվար է լինելու: Բայց մենք պիտի սովորենք հավատալ դրան:

Ձեռք բերեք ավելի շատ գործնական խորհուրդներ Քույր Կարոլ Մ. Սթեֆենսից և Դոկտոր Լիզ Հեյլից՝ «Մորմոնական ալիք»-ում դիտելով կամ լսելով «Ավետարանական լուծումներ ընտանիքների համար» տեսանյութը: