Բաց թողնել հիմնական նավիգացիան

Նվիրվում է բոլոր կանանց, ովքեր իրենց «պարզապես միջակություն» են համարում

մի կին հայլուն նայելիս

Ջին Բ. Բինգhեմ, Սփոփող Միության Գերագույն Նախագահ, 1 հունիսի, 2017 թ.

Իմ պատմությունը շատ «սովորական» է: Չնայած ես սիրում էի սովորել, բայց դասարանի լավագույն ուսանողը չէի: Ես չեմ կարող պարծենալ իմ մասնագիտական հմտություններով: Նվագում եմ դաշնամուր, որը բավարար է միայն մի օրհներգ նվագելու համար: Ես սիրում եմ այցելել պատկերասրահներ, տեսնել մեծ վարպետների նկարներն ու քանդակները, սակայն իմ գեղարվեստական տաղանդը սահմանափակվում էր միայն իմ տետրերում ուրվագծեր անելով: Ես սովորեցի կիսաշրջազգեստներ կարել, որոնք կարելի էր հագնել, բայց կոստյում կարելը իմ կարողություններից վեր էր: Չնայած ես օրհնված էի լավ առողջությամբ և սիրում էի վազել զբոսայգում, լողալ լճում, բայց չէի չէի մասնակցում դպրոցական սպորտային խմբակների պարապմունքներին որևէ մակարդակում: Ինձ երբեք չէին հրավիրում ավարտական երեկոների, ես երբեք որևէ կառույցի նախագահ չեմ եղել, երբեք որևէ հայտնի խմբի անդամ չեմ եղել: Իմ մի գեղեցիկ ընկերուհին դիմագծերս զննելուց հետո ասաց ինձ. «Դե, դու երբեք գեղեցիկ չես լինի, բայց կարող էիր դուրեկան լինել»: Այսինքն ես պարզապես միջակություն էի:

Ձեզանից ոմանք կարող են առնչվել այսպիսի փորձառությունների հետ, համարելով, որ իրենք նույնպես «պարզապես միջակություն» են: Դուք երբևէ ձեզ համարե՞լ եք հասարակ, նույնիսկ ավելի ցածր, քան «պարզապես միջակություն»: Եթե դուք մարդ եք, առավել ևս կին արարած, հավանաբար ապրել եք ինքնավստահության պակասի և հիասթափության ժամանակներ, մտածելով, որ դուք այնպիսին չեք, ինչպիսին կցանկանայիք լինել:

Սակայն, նույնիսկ իմ «միջակությամբ» հանդերձ, Երկնային Հայրը տեսավ իմ արժեքը և օգնեց ինձ զարգացնել պարգևներ և շնորհնեը, որոնք, ըստ Իրեն, կօգնեն ինձ դառնալ այնպիսին, ինչպիսին նախատեսել էր ինձ դարձնել: Իմացե՛ք, որ Երկնային Հայրը կապահովի ձեզ անհրաժեշտ ամեն բանով, որ դուք, որպես Աստծո դուստր, դառնաք «արտասովոր»: Նրա երկնային տնտեսության հրաշքն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է տպավորիչ լինել մեր անզուգական տաղանդների ու կարողությունների համակցության շնորհիվ: Ի տարբերություն աշխարհի, Նրա արքայությունում չկա հաղթողի պատվանդան, որտեղ տեղ կա միայն մեկի կամ երկուսի համար: Նրա դուստրերից յուրաքանչյուրը նախաերկրային կյանքում  ուսուցանվել, պատրաստվել  և օժտվել է հրաշալի ներուժով, որպեսզի թագուհի դառնա սելեստիալ արքայությունում:

 Դուք, որպես Աստծո դուստր, կարող եք դառնալ արտասովոր:

Դուք ի՞նչ բարձունքների եք ուզում հասնել ձեր կյանքում: Որո՞նք են ձեր նպատակներն ու ձգտումները: Եթե ձեր երկարատև նպատակն է մտնել սելեստիալ արքայություն և ընդմիշտ ապրել մեր Երկնային Ծնողների ու սիրելի ընտանիքի անդամների հետ, ապա այդ միակ կենտրոնացումը ձեզ ավելի հեռու կտանի, քան դուք հիմա հնարավոր եք համարում: Մեզ խոստանում են. «Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար» (Ա Կորնթացիս 2.9):

Մենք գիտենք, որ Աստծո «գործն և փառքն է՝ իրականացնել մարդու անմահությունը», որն արդեն իրականացվել է Փրկիչի Քավության և Հարության միջոցով, «ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Մեզանից յուրաքանչյուրի նպատակն է վերադառնալ մեր հավերժական տունը, ավելացնելով մեր տաղանդներն ու շնորհները, որոնց միջոցով Նա օրհնել է մեզ խոնարհությամբ ու հաստատակամությամբ այս մահկանացու կյանքում:  Մենք գիտենք, որ չենք կարող ինքներս դա անել, բայց Երկնային Հոր սիրո և Փրկիչի շնորհի միջոցով մենք կարող ենք իրականացնել ամեն բան, ինչ պահանջվում է մեր վեհացման համար:

Այդ միտքը նեցուկ եղավ ինձ, երբ ես կանչվեցի այս պարտականությանը մի քանի շաբաթ առաջ: Իմանալով, որ չունեմ ողջ իմաստությունն ու կարողությունը կատարելու այն, ինչ կպահանջվի ինձանից, ես, այնուամենայնիվ, սփոփանք ու զորություն ստացա այն գիտելիքից, որ Աստված «ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա» (Մոսիա 4.9), և եթե մենք պարզապես փորձենք, անենք ամեն հնարավորը, թեկուզ ոչ կատարյալ, Տերը կլինի [մեր] աջ կողմում և [մեր] ձախ կողմում, իսկ «հրեշտակները, որ բարձրացնեն [մեզ]» (ՎևՈւ 84.88): Այն, ինչ նա պահանջում է, «սիրտն ու պատրաստակամ միտքն է» (ՎևՈւ 64.34), և եթե մենք հնազանդվենք Նրա պատվիրաններին, մենք կզորանանք, կատարելով այն, ինչ պահանջվում է այս կյանքում, ինչպես նաև Նրա արքայություն ու հաջորդ կյանք մուտք գործելու համար: Քրիստոսի աշակերտ դառնալու այդ ընտրությունը մեզ հնարավորություն է տալիս ձեռք բերել սպասվածից ավելի մեծ ազդեցություն մեզ շրջապատողների վրա:

Մեզանից յուրաքանչյուրին տրված է այս նույն խոստումն ու ներուժը: Նշանակություն չունի մեր ապրելու վայրը, ընտանիքի կազմը, մեր բանկային հաշիվը. արդյոք մենք համաշխարհային մակարդակի մասնագետ ենք որևէ բնագավառում կամ Եկեղեցու քանի տարվա անդամ, մեզանից յուրաքանչյուրը կարող է հզոր ներգործություն գործադրել ի բարին: Տանը և համայնքում ապրելով ազնիվ կյանքով, մեղմ ձայնով ու բարի խոսքերով խոսելով դժվար երեխայի կամ աշխատակցի հետ, ցուցադրելով մեր չափանիշները համեստ հագնվելով, դուրս գալով հարմարավետության գոտուց՝ մեր շրջապատում ապրողների հետ ծանոթանալու համար, մենք կկարողանանք կատարել այն պարզ գործողությունները, որոնք կներգործեն ուրիշների վրա, նրանց ավելի բարձր սանդղակի հասցնելով:  

Մեզանից յուրաքանչյուրին տրված է այս նույն խոստումն ու ներուժը. մեզանից յուրաքանչյուրը կարող է հզոր ներգործություն գործադրել ի բարին:

Իմ պատմությունը սովորական է: Ձերը նույնպես կարող է այդպիսին լինել: Բայց Տերը մեզանից յուրաքանչյուրին տվել է շնորհներ, հնարավորություններ և փորձառություն, որպեսզի օգնի մեզ դառնալ արտասովոր:

Ասպիսով, ի՞նչ «արտասովոր գործ» կնախընտրեիք կատարել: Ընտրեք որևէ բան, համաձայն ձեր առկա ժամանակի ու միջոցների:  «Մի վազիր ավելի արագ, ոչ էլ տքնիր ավելի շատ, քան քո ուժերն են ու այն միջոցները, որոնք տրվել են քեզ, … սակայն, եղիր ջանասեր» (ՎևՈւ 10.4): Անկախ նրանից, թե կյանքի այս ժամանակահատվածում «փրկության աշխատանքը» հիմնականում տանից եք կատարում, թե ձեր ազդեցությունը տարածվում է ամբողջ աշխարհում, կամ այդ երկուսի միջև, Տերը գոհ է ձեր ջանքերից, երբ դուք կենտրոնանում եք Աստծո զավակներին ծառայելու գործի վրա, ինչպես նաև ձեր հոգևոր ես-ի «նոր ու կատարելագործված» տարբերակով Նրա մոտ վերադառնալու հավերժական նպատակի վրա: Ինչպես Նախագահ Դիտեր Ուխդորֆն է հակիրճ ձևակերպել՝ «Վեհացումը մեր նպատակն է, աշակերտությունը՝ մեր ուղևորությունը»:

Երբ մենք առաջ ենք գնում մեր աշակերտության ճանապարհով, թող որ մեզանից յուրաքանչյուրը որոշի կատարել փոքր և պարզ քայլեր, որոնք օրհնում են մեր ընտանիքն ու ուրիշներին «արտասովոր» եղանակներով:


Հատված «Որքան մեծ է մեր նպատակը» ելույթից, տրված ԲՅՀ-ի կանանց համաժողովում 2017թ.-ի մայիսի 5-ին: