Բաց թողնել հիմնական նավիգացիան

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքի այցը Հայաստան

Երեց Քվենթին Լ. Քուքի այցը Հայաստան

Երևան Հայաստան Շրջանի համաժողով

2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ Երևան Հայաստան շրջանի հատուկ համաժողովը: Համաժողովը նախագահում էր Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքը, նաև ներկա էին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահ Երեց Մարտինոն, նրա առաջին խորհրդական Քրիստոֆել Գոլդենը, ինչպես նաև՝ նրանց կանայք։ Հայտարարվեցին Երևան Հայաստան շրջանի փոփոխությունները՝ հետ կանչվեցին շրջանի գործող նախագահ` Ալլեն Բոստրոմը, ինչպես նաև նրա խորհրդականները: Երևան Հայաստան շրջանի նախագահ կանչվեց Դավիթ Մելիքսեթյանը, որպես առաջի խորհրդական Պետիկ Մագարյանը: Ելույթ ունեցավ Նախագահ Բոստրոմը։ Նա շնորհակալություն հայտնեց իր խորհրդականների՝ Նարեկ Ծատուրյանի և Գարեգին Գալդունցի հետ ծառայելու հնարավորության համար։ Նաև վկայեց, որ Եկեղեցին համաշխարհային Եկեղեցի է, քանի որ նույն ծրագրերն ու հիմները միաժամանակ անցնում են աշխարհի բոլոր երկրներում և բազմաթիվ լեզուներով։ Նաև, ելույթ ունեցավ շրջանի Սփոփող Միության նախագահ՝քույր Նունե Վարդանյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասաց, որ Աստված մեզ բոլորիս շատ է սիրում: Նա մեջբերեց Մորմոնի Գրքից 1 Նեփի 1.1 հատվածը «Ես՝ Նեփիս, ծնված լինելով լավ ծնողներից, հետևաբար, ինչ-որ չափով սովորեցվել էի հորս բոլոր գիտելիքներից…¦»: Նա ասաց, որ իր ծնողները նույնպես լավ օրինակ են եղել իր համար՝ ինչպես ծառայել ու աջակցել մարդկանց: Քույր Նունեն նշեց, որ սպասավորությունն ավելին է, քան պարզապես ծառայությունը: Կարևոր է, որ ամեն գործ սիրով կատարվի, քանի որ սերն է, որ փոխում է ամեն ինչ, սերը փոխում է սրտերը, այն ծնում է գթություն, որն, ինչպես գրված է, Քրիստոսի մաքուր սերն է: Հաջորդիվ ելույթ ունեցավ Երեց Գոլդենը: Նա մասնավորապես նշեց, որ երբ մենք ապրում ենք ավետարանով, մենք երջանիկ ենք, իսկ եթե երջանիկ չենք, ապա ինչ-որ բան այն չէ: Նա ասաց, որ մենք երկրպագում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, և շոյված ենք և ուրախ, որ ունենք կենդանի Մարգարե և Առաքյալներ: Եվ, քանի որ Առաքյալներից մեկն այցելել է Հայաստան, Երեց Գոլդենն ասաց, որ այդ պահին կարող ենք ասել, որ երկնքի բանալիներն այսօր Երևանում են: Երեց Գոլդենն ասաց, որ այս առավոտ նա մի պարզ ուղերձ ունի մեզ, մեջբերելով Հիսուս Քրիստոսի խոսքերը, ասված լեռան քարոզի ժամանակ (Մատթեոս 7.21-23). «Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ»¦։ Սա ուղղված է մեզ և նշանակում է, որ մենք պետք է Տիրոջ կամքը կատարենք: Երեց Գոլդենը ասաց, որ մենք կարող ենք լավ գործեր կատարել, նույնիսկ մարգարեանալ, սակայն եթե չենք պահում Աստծո պատվիրանները՝ մենք զորություն չունենք: Եվ վերջին օրը Փրկիչը մեզ կասի՝ հեռացե՛ք այստեղից, դուք, որ անօրինություն եք գործում: Երեց Գոլդենը պարզաբանեց, որ «Երբէք ձեզ չեմ ճանաչել¦ արտահայտությունը Ջոզեֆ Սմիթ Թարգմանությամբ այլ կերպ է հնչում՝ «Երբէք դուք ինձ չեք ճանաչել»¦: Նա ասաց, որ եթե չենք ճանաչում Աստծուն, չենք կարող հավերժական կյանք ունենալ և ևս մեկ անգամ հորդորեց պահել Աստծո պատվիրանները:

Երեց Մարտինոն իր խոսքում ասաց, որ Եկեղեցին աճում է, արդեն կա երկու շրջան: Կա ավելի ամուր հիմք, քան երբևէ: Նա հիշեցրեց նոր ծրագրի մասին, որը պետք է մեկնարկի 2019 թվականի հունվարից՝ «Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար¦»: Նա ասաց, որ գործում է հետևյալ սկզբունքը. Ավետարանը քարոզելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է: Մինչև դեկտեմբեր բոլորին հասանելի կլինի նոր ծրագրի ձեռնարկը, որի օգնությամբ ավետարանը կուսումնասիրենք ինչպես Եկեղեցում, այնպես էլ տանը: Եթե տանը դժվար է ուսումնասիրություն անցկացնել, երեց Մարտինոն խորհուրդ տվեց սկսել ուղղակի կարդալով: Նա ասաց, որ տան անդամները, ամուսիններն ու կանայք կարիք կունենան Սուրբ Հոգու, որը ստացել են: Եկեղեցին կա և կլինի, որ աջակցի մեզ: Երեց Մարտինոն ասաց, որ կսկսենք ավելի լավ հասկանալ այն բառը, որ կոչվում է ինքնապահովում: Ամեն դեպքում, մենք ունենք սպասավորող եղբայրներ և քույրեր, որոնք կօգնեն: Մենք պետք է ինքնապահով լինենք և երբ ձգտենք հետևել Փրկիչին և դառնալ Նրա նման, մենք կունենանք հավերժական կյանք: «Դուք կարող եք ձեր սրտով և մտքով զգալ Հոգու հուշումները և երբ տուն գնաք՝ գործեք ըստ ստացած ոգեշնչման¦», ասաց Երեց Մարտինոն: Այնուհետև ելույթ ունեցավ քույր Քուքը: Նա ասաց, որ հրաշալի փորձառություն է իր համար՝ հանդիպել տարբեր երկրների վերջին օրերի սրբերին: Նա գովեստի խոսքեր ասաց երիտասարդների երգչախմբին, ովքեր համաժողովի բացմանը կատարեցին «Խաղաղություն Քրիստոսում»¦ երգը: Նա հույս հայտնեց, որ այդ երգը երիտասարդները կկատարեն նաև տանը՝ իրենց ընտանեկան երեկոների ժամանակ: Քույր Քուքը մեջբերեց ՎևՈւ 19.23՝ «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում»¦: Տարիներ շարունակ մարգարեները մեզ ասում են, որ ուսուցանենք մեր երեխաներին: Մարգարե Նելսոնը նույնպես կոչ է արել ծնողներին ուսուցանել երեխաներին ավետարանը: Քանի որ երբ ճանաչես Տիրոջը՝ կկարողանաս աղոթել Նրան: Նախագահ Նելսոնն ասել է՝ սովորեցրեք ձեր երեխաներին, որ նրանք կարողանան լավ միսիոներներ լինել, վճարեն տասանորդը, պահեն իմաստության խոսքը և մաքրաբարոյության օրենքը: Քույր Քուքն ասաց, որ երեխաները լավ աշակերտներ կլինեն, եթե կարդան մեզ հետ: Նա ասաց, որ ուրախ է այս նոր փոփոխության կապակցությամբ, որ ընտանիքները միասին կուսումնասիրեն սուրբ գրությունները: Երեխաներին ուսուցանելիս քույր Քուքը խորհուրդ տվեց միասին երգել: Նա վերհիշեց Երեխաների Միության իր սիրելի երգը, որում ասվում է. «Եթե Փրկիչը կանգնի իմ կողքին¦»: Երեխաներին դիմելով նա առաջադրանք տվեց, ասելով, եթե ձեր ընտանիքը չգիտի այս երգը, ուսուցանեք նրանց: Վերջում, քույր Քուքը ցանկություն հայտնեց, որ մենք երգենք այս երգը ընտանիքներով: Վերջում ելույթ ունեցավ Երեց Քուքը: Նա հավաքվածներին փոխանցեց Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների ջերմ ողջույնները և ցանկացավ խոսել մի քանի կարևոր բաների մասին: Նա ասաց. Ես կոչ եմ անում, որ դուք Սիոն կառուցեք ձեր սրտերում և ձեր տներում¦: Սիոնը հայտնի էր որպես հավաքման վայր, ինչպես նաև՝ հոգևոր վիճակ է: Սիոն կառուցելը շատ փուլեր ունի, Հարոլդ Բ Լին ասել է․ «Եթե ընտանիքները որոշեն կառուցել Սիոնը իրենց տներում, նրանք պաշտպանված կլինեն ցանկացած վայրում»։ Մենք չէնք կարող թաքնվել, մարդիկ պետք է ճանաչեն մեզ։ Երկրորդ, բացի Սիոնը ձեր սրտերում և մտքերում ունենալը, կարևոր է, որ Քրիստոսանման կյանքով ապրողի օրինակ լինենք:

Եվ երրորդ՝ մեր հայացքը պետք է ուղղենք տաճարային ուխտերի վրա: Չարը այսօր ռմբակոծում է մեզ, նույնիսկ եթե ապրում ենք որևէ խաղաղ վայրում: Երեց Քուքն ասաց, որ երեք տարի առաջ զորեղ ոգեշնչում ունեցան, որ աշխատանք տանեն Հանգստության օրվա, մասնավորապես, Հաղորդության ժողովի ուղղությամբ: Եկեք Հաղորդության ժողովը սուրբ դարձնենք և մեկ դասից հետո զորեղ սուրբ գրությունների ուսումնասիրությունը շարունակենք տանը: Մենք նաև ուզում ենք, որ տանը կատարվող ուսումնասիրությունը ուրախ փորձառություն լինի: Երեց Քուքը պատմեց Աստվածաշնչյան պատմությունը՝ արյան հիվանդությամբ տառապող կնոջ մասին: Այդ կինն իմացավ, որ եթե դիպչեր Փրկիչի հանդերձին՝ կբուժվեր: Երբ կինը դիպավ հանդերձին, Փրկիչն ասաց. «Ո՞վ դիպավ ինձ¦»: Եկեք մտածենք՝ Նա չտեսավ այդ կնոջը և չօրհնեց նրան: Բայց այդ կինը ստացավ աշխարհի Փրկիչի զորությունից, քանի որ ձգտում էր հասնել Նրա զորությանը : Այժմ, մտածեք ձեր աղոթքների մասին: Մենք կարող ենք մեր աղոթքները զորեղ դարձնել: Գիտենք, որ Փրկիչը հաղթահարեց մահը մեզ համար, Փրկիչի Քավությունը հաղթահարեց մեղքը: Գիտենք, որ Քավությունը լուծեց բոլոր անարդար խնդիրները: Երեց Քուքն ասաց, որ գիտի, որ Հայաստանի պատմությունը լի է եղել անարդարություններով և որ հաճախ դա կապված է եղել նրա հետ, որ հայերը պաշտպանել են քրիստոնեությունը: Նա կրկնեց, որ Քրիստոսի Քավությունը հաղթահարում է բոլոր այդ անարդարությունները:

Երեց Քուքը ավարտեց իր քարոզը թողնելով իր օրհնությունը․ որ մենք կունենանք խաղաղություն և միասնություն մեր ընտանիքներում Փրկչին երկրպագելու միջոցով, դա միակ ուղղին է։