Հայաստան Վրաստան առաքելության նոր նախագահ

    Նոր առաքելության նախագահ

    Փոլ Փիկարդը կանչվել է ծառայելու որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հայաստան/Վրաստան միսիաի Նախագահ,  հաջորդելու Նախագահ Ալլեն Բ․ Բոսթրոմին և Քույր Շերիլ Լ․ Բոսթրոմին։

    Փոլ Փիկարդը Վիենա Ավստրիա Ցցից է․ Վիենա 4-րդ ծուխ (անգլիախոս), նա 41 տարեկան է, ամուսնացած է Էլոդի Փիկարդի հետ, նրանք ունեն երեք զավակ։  Նա ծնվել է Բորդոյում, Ֆրանսիա, Մայքլ Փիկարդ և Ջուլիետ Յոաքիմ Փիկարդի ընտանիքում։ 

    Քույր Փիկարդը սեմինարիայի և մանկական խմբի ուսուցիչ է, նախկինում՝ ցցի և ծխի Երիտասարդ կանանց նախագահության խորհրդական, ծխի Սփոփող միության նախագահության խորհրդական, ծխի Երեխաների միության նախագահ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ և Ընտանիքի պատմության կենտրոնի տնօրեն։ Նա ծնվել է Մարնի Լանիում, Ֆրանսիա, Ֆրանսուա Ալեն Պրատիկ և Ժոել Մարգրիտ Ռուի ընտանիքում։

    Ներկայումս Փոլ Փիկարդը ծառայում է որպես եպիսկոպոս, նախկինում՝ ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդական, ցցի և ծխի գործադիր քարտուղար,Եպիսկոպոսության խորհրդական, ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ, ծխի գործավար և միսիոներ Ռուստաստանի Դոնի Ռոստովի միսիայում։